Դերասանուհի, «Հարի Փոթեր» ֆիլմաշարում Գերմիոնա Գրեյնջերի դերակատարությամբ հայտնի Էմմա Ուոթսոնը դիմել Է Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին՝ հորդորելով մասնակցել հանրաքվեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեի մասնակիցների գրանցումն ավարտվում Է հունիսի 7-ին:

 

«Մի՛ կորցրեք ձեր ձայնը»,- գրել Է Էմմա Ուոթսոնը Instagram սոցիալական ցանցի իր Էջում եւ կցել հղումը, որով անցնելով՝ բրիտանացի օգտատերերը կարող են գրանցվել հանրաքվեին մասնակցելու համար: