Երեկ տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչը։ Հաղթողին որոշեցին պրոֆեսիոնալ ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության 50/50 հարաբերակցությամբ։ Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքները տարբեր էին: Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ առաջին տեղում Վրաստանն էր, երկրորդը' Ռուսաստանը, երրորդը' Ավստրալիան, 4–րդը' Հայաստանը։ Հանդիսատեսի քվեարկությամբ առաջին տեղում հայտնվեց Ռուսաստանը, երկրորդում' Վրաստանը, երրորդ տեղում Ավստրալիան: Վերջնական արդյունքում Հայաստանը հայտնվեց վեցերորդ հորիզոնականում:


Ո՞ր երկիրը որքա՞ն միավոր է տվել Հայաստանին.
Կիպրոս – 12
Լեհաստան – 10
Նիդերլանդներ – 0
Բելառուս – 8
Պորտուգալիա – 8
Իռլանդիա – 0
Մակեդոնիա – 2
Վրաստան – 10
Ալբանիա – 10
Ուկրաինա – 10
Մալթա – 7
Ռուսաստան – 10
Սերբիա – 2
Ավստրալիա – 3
Իտալիա – 0