«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 15 համարի ներքոԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը ելույթ կունենա 15-րդ համարի ներքո։ Այս մասին տեղեկանում ենք «Armenia in Eurovision» Ֆեյսբուքի պաշտոնական էջից:

«Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում: Կարինան կներկայացնի Հայաստանը «Colours Of Your Dream» երգով: