Հայաստանը «Մանկական եվրատեսիլ- 2014»-ում ներկայացող փոքրիկ երգչուհի Բեթթին հեղինակավոր մրցույթում հանդես կգա 12-րդ համարի ներքո: Այս մասին պարզ է դարձել նոյեմբերի 9-ին: Հայտնի է դարձել, որ առաջին համարի ներքո հանդես կգա Բելառուսի, իսկ վերջին՝ 16-րդ համարի ներքո Նիդեռլանդների ներկայացուցիչը:


Բեթթին հանդես կգա «Արևի մարդիկ» երգով: «Մանկական եվրատեսիլ- 2014»-ն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում:

 

«Մանկուց իմ երազանքն է եղել մասնակցել այս մրցույթին: Երազում եմ հաղթել, որպեսզի հաջորդ տարվա «Մանկական եվրատեսիլ»-ն անցնի Հայաստանում: Խոստանում եմ, որ անպայման լավ ելույթ եմ ունենալու, ուրախացնելու եմ բոլորին, անպայման լավ հորիզոնական եմ գրավելու, և մենք հաղթելու ենք: Մրցույթի բոլոր մասնակիցները  շատ լավ, ուրախ երգեր ունեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մալթա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշել էր Բեթթին:

 

Բեթթիին «Արևի մարդիկ» («People of the sun») երգի պատրաստման ընթացքում օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը և գործիքավորող Մարտին Միրզոյանը: 

 

«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան,ՎրաստանԲելառուսԲուլղարիաԿիպրոսԻտալիաՄալթաՄոնտենեգրոՌուսաստան

ՍերբիաՇվեդիաՍլովենիա,ՆիդերլանդներԽորվաթիաՍան Մարինո և Ուկրաինա: