19-ամյա երգիչ Վլադիմիր Արզումանյանին հայ երաժշտասերները ճանաչեցին շնորհիվ «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրղցույթի: Սկզբում նա հայաստանյան նախընտրական փուլի ժամանակ տպավորեց հայ հանդիսատեսին, իսկ ավելի ուշ 12-ամյա աշխույժ ու գեղեցկադեմ պատանին իր «Մամա» երգով գրավեց ամբողջ Եվրոպան՝ Հայաստանին արժանացնելով հաղթանակի:
Այդ օրվանից անցել է 7 տարի, իսկ Վլադիմիրն արդեն հասուն տղա է, որն այս շրջանում ծառայում է Հայոց բանակում:
Ինչպե՞ս են տարիները փոխել Վլադիմիրին: NEWS.am STYLE-ը վերհիշել է երգչի՝ տարբեր տարիների լուսանկարները: