Բրիտանացի երկու դերասանուհիներ՝ Էմմա Ուոթսոնը եւ Քիրա Նայթլին, որոշել են վաճառել իրենց զգեստապահարանի իրերի մի մասը: Վաճառքից ստացված միջոցները կօգտագործվեն բարեգործական նպատակներով:

 

Ակցիան ստացել Է Wardrobes For Women անվանումը, այն անցկացնում Է Women for Women International կազմակերպությունը, որն օգնում Է կանանց այն երկրներում, որտեղ պատերազմ Է ընթանում, եւ աջակցում Է նրանց ընտանիքներին: Ներկայացված իրերի թվում կան շրջազգեստներ, շալվարներ, վերնահագուստ, ինչպես նաեւ աքսեսուարներ:

 

«Ափսոսում եմ, երբ սիրելի հագուստը հենց այնպես կախված Է պահարանում: Ես ուրախ եմ, որ կարող եմ նոր կյանք տալ դրան»,-ասել Է Նայթլին:

 

Ուոթսոնը պատմել Է Kate Louboutin ֆիրմայի իր կոշիկների մասին, որոնք նա հագնում Էր «հատուկ դեպքերում»: «Հուսով եմ՝ դրանց նոր տիրուհին իրեն հիանալի կզգա ամեն անգամ դրանք հագնելիս»,- հավելել Է դերասանուհին:

 

Նայթլին երկու անգան անվանակարգվել Է «Օսկար» կինոմրցանակի համար. առաջին անգամ 2006 թվականին Էլիզաբեթ Բենեթի դերի համար «Հպարտություն եւ նախապաշարում» ֆիլմում, երկրորդ անգամ «Նմանակման խաղ»-ում մարմնավորած կերպարի համար:

 

Էմմա Ուոթսոնը լայն ճանաչում Է ստացել Հարի Փոթերի մասին ֆիլմերի շարքում Գերմիոնա Գրեյնջերի դերի շնորհիվ: Փոթերապատումի ավարտից հետո դերասանուհին նկարահանվել Է «Յոթ օր եւ յոթ գիշեր Մերիլինի հետ», «Լավ Է սուսիկ-փուսիկ լինել», «Ընտիր հասարակություն», «Աշխարհի վերջը-2013. Ապոկալիպսիս հոլիվուդյան ձեւով» եւ «Նոյ» ֆիլմերում: