Ամերիկյան իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Facebook սոցցանցի իր էջում գրառում է կատարել Մայրության տոնի առթիվ ամուսնու մատուցած անակնկալի մասին:
Նա, մասնավորապես, գրել է. «Բրազիլիայում, մտնելով հյուրանոցային համար, տեսա, որ զարմանահրաշ և մտածկոտ ամուսինս մի քանի հազար վարդեր է տեղադրել ամբողջ սենյակում: Այնքան տխուր եմ, որ հեռու եմ այս օրը, բայց ուրախ եմ, որ երեկ նշել ենք այն: Սիրում եմ քեզ և Նորթին անչափ»: