«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։
«Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրում գեղեցկուհու ամուսինը մեղմ համբուրում է նրան։ Զույգը ջերմ գրկախառնված է։ Լուսինեն կրում է հետաքրքիր ձեւվածքով, բաց երանգի զգեստ։ Նա հավաքել է մազերը, նախընտրել է նուրբ շպար։ «Ես սիրում եմ քեզ», - գրել է նա։