42-ամյա Քորթնի Քարդաշյանը և 35-ամյա Մեգան Ֆոքսը նկարահանվել են Skims ներքնազգեստի ապրանքանիշի գովազդային արշավի համար, որը հիմնել է Քորթնիի քույրը՝ Քիմը:
Գայթակղիչ լուսանկարները հայտնվել են ապրանքանիշի Instagram-յան էջում, ինչպես նաև Քորթնիի ու Մեգանի էջերում, այնուհետև տարածվել են համացանցով մեկ, իսկ ահա երկրպագուները չեն կարողացել զսպել իրենց հիացմունքը: Այնուամենայնիվ, ոմանք նշել են, որ աստղերը չարաշահել են Photoshop-ը և «անկենդան» տեսք ունեն:
«Ինձ դուր է գալիս, որ Skims-ն իսկապես հասկանում է, թե ինչ են ուզում հագնել կանայք և ցանկանում են իրենց զգալ սեքսուալ, վստահ և ուժեղ: Ինձ դուր էր գալիս Քորթնիի հետ այս գովազդային արշավին մասնակցելը, այնքան զվարճալի էր միասին նկարահանվելը», - ասել է Մեգանը, գրում է Page Six-ը: