Բրիտանացի երգչուհի Ռիտա Օրան Instagram-ում կիսվել է իսպանական Issue Magazine ամսագրի համար արված գայթակղիչ կադրերով։ Նկարահանումները տեղի են ունեցել Կալիֆորնիայի լողափերից մեկում։
 
30-ամյա աստղը հանդես է եկել մի քանի կերպարներով։ Նա փորձել է շղթայական վերնազգեստ՝ օրիգինալ շիֆոնե շարֆով, սպիտակ զգեստ՝ նախշավոր զուգագուլպաներով և խորը դեկոլտեով սև մինի զգեստ՝ David Koma-ից՝ զարդարված արծաթագույն սեկվիններով։
 
Ավելի վաղ Ռիտան ամսագրի համար արված պատրաստի կադրեր էր տեղադրել, որոնք շատ մթնոլորտային էին ստացվել։
 
Հրապարակման մակագրության մեջ կատարողն ընդգծել է, որ նման արդյունքի հնարավոր է եղել հասնել գերազանց թիմի շնորհիվ։