30-ամյա հայտնի երգչուհի Ռիհաննան Instagram-ի իր էջում Savage x Fenty ներքանազգեստի ապրանքանիշի արտադրանքով նոր, կրքոտ լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում Ռիռին կրում է բիկինի, որը թույլ է տալիս միկրոբլոգի իր հետեւորդներին հիանալ նրա բարեմասնություններով, զուգագուլպաներ, բարձրակրունկենր, արեւային ակնոց, գլխին առկա է ծաղիկների փունջ։ Կրքոտ լուսանկարին կից Ռիհաննան տեղեկություն է տրամադրել իր ապրանքանիշի խանութներում առկա հավաքածուների մասին։