Սերենա Ուիլյամսը կիսվել է նոր լուսանկարով, որում հայտնի մարզուհին բիկինիով կեցվածք է ընդունել՝ իր վեց ամսական դստերը՝ Ադիրային գրկած։
«Ինքդ քեզ սիրելը շատ կարեւոր է»,-գրել է նա՝ անկեղծորեն խոսելով իր մարմնի հանդեպ ունեցած զգացմունքների մասին: «Ես գտնում եմ, որ կյանքիս յուրաքանչյուր փուլում պետք է հիշեցնեմ ինձ այս ինքնասիրության մասին»,-հավելել է Ալեքսիս Օհանյանի կինը։
«Այժմ ինձ դուր է գալիս, որ իմ մարմինը կատարյալ չէ»,-ասել է նա,-«Ինձ դուր է գալիս, որ իմ վրայից կաթի հոտ է գալիս. այս կաթը @adiraohanian-ի համար է: Ես հաճույքով եմ ծանոթանում իմ մարմնի նոր տարբերակին: Սա փոփոխություն է, որն իզուր չէ: Այս շաբաթը սկսեք մի գիտակցմամբ՝ որ ձեզ սիրում են, եւ դա սկսվում է ձեզանից»:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսին լույս աշխարհ եկավ Սերենայի եւ Ալեքսիսի երկրորդ դուստրը՝ Ադիրա Ռիվեր Օհանյանը։ Զույգն ունի եւս մեկ դուստր՝ Օլիմպիան, ով հինգ տարեկան է։