Սերենա Ուիլյամսը առաքելություն ունի՝ տեղավորվել Valentino-ի ջինսե կիսաշրջազգեստի մեջ: Ալեքսիս Օհանյանի 42-ամյա կինը Instagram-ում հրապարակած նոր տեսանյութում պատմել է ջինսե կիսաշրջազգեստի մեջ տեղավորվելու ցանկության մասին։ Նա այն ձեռք էր բերել երկրորդ հղիության ժամանակ։

«Valentino-ի այս հիանալի կիսաշրջազգեստը ես ստացել եմ հղիության ժամանակ եւ մտածում էի. «Ես կարող եմ այն կրել այն ժամանակ, երբ որովայն չունենամ»,-ասել է մարզիկը։

 

«Չեմ կարողանում տեղավորվել դրա մեջ, բայց դա իմ նպատակն է: Անկեղծ ասած, ես պետք է արդեն համապատասխան չափսի լինեի, բայց որոշ (խնդիրների) հանդիպեցի, հմմ... Շեղվեցի մոտ մեկ ամիս»,-շարունակել է նա: Ուիլյամսը նաեւ բացահայտել է, որ իր կիսաշրջազգեստը չի բարձրանում կոնքերից վեր: «Հյուսթոն, մենք խնդիր ունենք»,-կատակել է նա:

Սակայն թենիսիստուհին ասել է, որ չի հրաժարվի դիզայներական հագուստի մեջ մտնելուց: «Ես զգում եմ, որ եթե գնամ մարզասրահ եւ մարզավիճակ ձեռք բերեմ, գուցե ինձ մոտ ստացվի՞»,- Ուիլյամսը հռետորական հարց է տվել ու ծիծաղելի դեմք ընդունել։

Տեսահոլովակի վերջին կադրով, սակայն, թենիսի աստղն իր հետեւորդներին հայտնել է, որ կիսաշրջազգեստը կրկին տեղափոխում է պահարան՝ «ցտեսություն»: Երկու երեխաների մայրը տեսանյութը մակագրել է՝ «Ջինսե կիսաշրջազգեստի օրագիր (մաս 1) #Valentino»: