Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կոմբինեզոն է կրում, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով։ Եվան արձակել է գանգուր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Անել այն, ինչ քեզ դուր է գալիս, ազատություն է։ Սիրել այն, ինչ անում ես, երջանկություն է»,- մեկնաբանությունների հատվածում գրել է նա։