Գոյություն ունի զվարճալի տեսություն, համաձայն որի՝ տղամարդիկ ննջարանում կա՛մ բուսաբան են, կա՛մ խուլիգան: Առաջիններն ամաչում են բարձրաձայնել իրենց ցանկությունները, դաստիարակությունը թույլ չի տալիս (իրականում բուսաբանների ավելի շատ հանդիպում ենք մտավորականների շարքում): Նրանք փոքր-ինչ փակ են բնավորությամբ, այդ պատճառով չեն առարկում, երբ նախաձեռնությունը կինն իր ձեռքն է վերցնում: Երկրորդ տեսակի տղամարդիկ, հակառակը, ակտիվ են եւ պարզ հայտարարում են իրենց նախապատվությունների մասին:

 

Եթե զուգընկերը «խուլիգանների» շարքից է, դուք գիտեք, թե ինչ պետք է անել. նա, հավանաբար, տվել է համապատասխան ցուցումները: Իսկ եթե «բուսաբաններից» է, ստիպված եք գլուխ կոտրել:

Ցանկացած տղամարդ երազում է, որ իր սիրելին ամեն անգամ օրգազմ ապրի, քանի որ դա սեփական կայացվածության լավագույն ապացույցն է: Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները 18-ից 83 տարեկան շուրջ երկու հազար կանանց խնդրել են յոթ բալանոց սանդղակով գնահատել իրենց լիցքաթափման հասնելու հնարավորությունը: Պարզվել է, որ վերլուծական մտքի տեր կանայք ավելի հազվադեպ են հասնում օրգազմի, քան զգացմունքներով առաջնորդվողները: Այնպես որ, եթե տղամարդը ցանկանում է վայելել կնոջ օրգազմը, պետք է հանդուրժի մեր բարձր զգացմունքայնությունը:

Առավոտյան սեքս

Տղամարդկանց կարծիքը. ջերմ եւ քնատ զուգընկերուհու սերը յուրահատուկ վայելք է:

Նկատե՞լ եք, որ ընտրյալն արթնանում է գերազանց էրեկցիայով: Հնարավոր է՝ դա ընդամենը զուգարան գնալու ցանկություն է. լիքը միզապարկը ճնշում է էրեկցիայի նյարդերը: Սակայն ավելի հաճախ դա սեքսուալ գրգռվածութուն է: Մասնագետները հավաստիացնում են, որ առավոտյան 7-ին տղամարդկային հորմոնները 20%-ով բարձր են նորմայից, իսկ առավոտյան 9-ին` 50%-ով: Այնպես որ պետք չէ ընտրյալին մերժել, նույնիսկ եթե ինքներդ դեռ ամբողջովին չեք արթնացել:

Սեռական պատրաստվածություն

Տղամարդկանց կարծիքը. ինձ բոլորը կնախանձեն, իմ կինը միշտ եւ ամենուրեք ցանկանում է ինձ:

Տղամարդիկ սիրում են այնպիսի կանանց, ովքեր ակտիվ են ոչ միայն կենցաղում կամ աշխատանքում, այլեւ անկողնում: Այդ պատճառով հիշեք հին ասացվածքն այն մասին, որ կինը հյուր գնալիս պետք է թագուհի լինի, խոհանոցում`տնտեսուհի, անկողնում` անառակ: Եվ ոչ միայն անկողնում: Ամերիկյան հետազոտողները շուրջ 1.500 տղամարդու հարց են ուղղել եւ պարզել սեքսի համար նրանց նախընտրելի վայրերը. հարցվածների 82%-ը պատասխանել է լոգարանը, 80%-ը՝ ավտոմեքենան, 54%-ը՝ լողավազանը, 48%-ը՝ խոհանոցի սեղանը, 42%-ը՝ հագուստ փորձելու սենյակն ու քաղաքային զբոսայգին:

Ոչ պարկեշտ դիրքեր

Տղամարդկանց կարծիքը. կնոջ սեքսուալ ազատությունը, փորձարկումներին պատրաստ լինելը նրանց բավական ոգեւորում է:

Կանանց հատուկ է ամոթխածությունը, այդ պատճառով «անպարկեշտ» դիրքեր ընդունել ոչ բոլորն են կարողանում: «Կմտածի, թե ես անբարոյական եմ»: Շատերն, ի դեպ, վախենում են բաց դիրքերից այլ պատճառներով. «Նա կտեսնի իմ ցելյուլիտն ու փորի ծալքերը»: Հիշեք. կրքի պահին տղամարդը սիրելի կնոջն ուզում է տեսնել ամբողջությամբ, ծալքերով եւ ցելյուլիտով: Ավելին՝ դրանք նա չի տեսնում (եթե, իհարկե, նրան այդ մասին անընդհատ չպատմեք): Բացի այդ՝ ո՞վ ասաց, որ բոլոր տղամարդիկ սիրում են նիհարներին: Գեղեցկության 90х60х90 չափանիշը հոգեբանները պարտադրված շարժառիթ են համարում. գովազդը պնդում է, որ դա գեղեցիկ է, սակայն բնությունը նախկինի պես տղամարդկանց մղում է վերարտադրողականությամբ օժտված կանանց գիրկը՝ լայն կոնքերով, փարթամ կրծքով եւ նեղ գոտկատեսով:

Զուգընկերուհու խնամվածությունը

Տղամարդկանց կարծիքը. եթե կինը խնամք է տանում իր նկատմամբ, նշանակում է՝ միշտ բարձունքում է լինելու ե՛ւ մեկ, ե՛ւ 10 տարի անց:

Նկատի է առնվում ոչ թե սիլիկոնե կուրծքն ու բոտոքսից ճակատը, այլ պարզ իրերը՝ թարմ ու գեղեցիկ ներքնազգեստ, մազահեռացված ոտքեր, առողջ եւ մաքուր մազեր, գեղեցիկ եւ կոկիկ մանիկյուրը եւ պեդիկյուր: Տղամարդկանց տեսանկյունից նույնիսկ հիմարիկը, եթե հետեւում է իրեն, սեքսուալ տեսք ունի: Եթե կինը ոչ միայն խնամված է, այլեւ գեղեցիկ, կրկնակի է գրգռում, բառի իսկական իմաստով խելքահան է անում տղամարդուն: Կանադայի գիտնականները հետազոտություններ են անցկացրել. տղամարդկանց խմբին ցույց են տվել գեղեցիկ կանանց նկարներ, իսկ հետո առաջարկել են 15 դոլար ներկա պահին կամ 75 դոլար՝ երկու օր հետո:

Փորձին մասնակցող տղամարդկանց մեծ մասն ընտրել է առաջին տարբերակը, ինչը վկայում է տղամարդկանց առողջ դատողության անկարողության մասին, երբ գործին հորմոններն են խառնվում:

Սեթեւեթանք

Տղամարդկանց կարծիքը. կանացի սեթեւեթանքը հարաբերութունները միապաղաղությունից փրկելու լավագույն տարբերակն է:

Եթե սիրահետելու ամբողջ ընթացքում կինն օգտվում է այդ զենքից, ապա անձնագրում կնիքը ստանալուն պես մոռանում է այդ մասին: Ինչի՞ն են պետք հիմարությունները, ավելի լավ է բորշչով կերակրել: Տղամարդու սիրտ եւ մարմնի այլ հատվածներ տանող ճանապարհը լավ կլինի ստամոքսի մեջ չփնտրել, այլ սեթեւեթանքի: Հարցումները ցուց են տալիս, որ ամուսնացած տղամարդկանց դա չի բավականացնում: Երբ կինը փորձում է գայթակղել նրանց ակնարկներով, խաղային արտահայտություններով, հայացքներով, նրանց դա շոյում է եւ արագ բերում սեռական պատրաստվածության: