29-ամյա մոդել Ալեքսինա Գրեմը բոլորովին վերջերս է դարձել Victoria's Secret-ի «հրեշտակ», սակայն արդեն հետեւորդների հետ ակտիվ կիսվում է համարձակ լուսանկարներով։ Նա կադրեր է հրապարակել, որոնցում պատկերված է ամբողջովին մերկ։ Մոդելը գտնվում է հսկայական պատուհաններ ունեցող լոգարանում, որից տեսարան է բացվում Մայամիի երկնաքերեր։
Ճիշտ է այդ տեսարանը չքվում է, երբ պատկերացնում ես, թե ինչպիսի տեսարանի ականատես են եղել փողոցով անցնող մարդիկ։
Գրեմը ամբողջությամբ պատված է փրփուրով եւ տեսախցիկին կանգնած է մեջքով, նա ձեռքերով փակել է կուրծքը։ Լուսանկարը ներկայացված է երկու տարբերակով՝ սեւ-սպիտակ եը ստանդարտ։
Հնարավոր է, որ այսպիսի հրապարակմամբ Ալեքսինան ցանկացել է պարզապես գրավել հետեւորդների ուշադրությունը, քանզի ներքնազգեստի այս ապրանքանիշի մոդելները հաճախ են այդպես վարվում։ Սակայն նրա մոտ վատ չի ստացվել։
style.news.am