Իրինա Շեյքն Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է արհեստական մեծ ձկան հետ եւ որում ցույց է տվել ամբողջությամբ մերկ նստատեղը։
Կադրն արտասովոր ֆոտոշարքի միայն մի մասն է։ Իսկ առհասարակ մերկ, ինչպես նաեւ ներքնազգեստով լուսանկարվելն Իրինա Շեյքի համար սովորական բան է։
«Էքսպրես Գազետա»-ն գրում է, որ Շեյքը բավական թեթեւամիտ կնոջ համբավ ունի։ Նրա հարազատ քաղաքում գործակալության սեփականատերը սանի մասին վիրավորական է արտահայտվել։ Նա պատմել է, որ աղջիկը հանուն մեծ, ապահովված տղամարդկանց հետո հանդիպումների չեղարկում էր նկարահանումները։
Ամեն դեպքում, Շեյքը կարողացել է միջազգային մոդելի կարիերա կառուցել։ Իսկ այժմ փորձում է քրոջ դստերը հաջողակ մոդել դարձնել։ Աղջիկն, իսկապես, ֆանտաստիկ տվյալներ ունի։ Այնպես որ, մորաքույրը նրան միայն օգնում է անհրաժեշտ կապեր հաստատել։