Էկզոտիկ Դուբայի հանգստից Ելենա Լետուչայայի լուսանկարը զարմացրել է հեռուստահաղորդավարուհու երկրպագուներին: «Ռեվիզորոյի» աստղն արդեն վերադարձել է Մոսկվա արձակուրդից, սակայն «արձակուրդային տրամադրությունը» նրան չի լքել։  Այս մասին նա գրել է Instagram-ի նոր լուսանկարին կից։  Նոր հրապարակված կադրում լրագրողը կանգնած է տեսախցիկի առջեւ՝ ձեռքերը գոտկատեղին։  Նա կրում է սպիտակ լողազգեստ եւ նույն գույնի պանամա։

Ելենայի իդեալական կազմվածքը երկրպագուների մոտ հիացմունք է առաջացրել։ 41 տարեկան հասակում Լետուչայայի տեսքը որեւէ ֆիտնես մարզչի մարմնից չի տարբերվում, իսկ 20-ամյա աղջիկները երանի կտան նրան։ Տպավորված հետեւորդները խնդրել են հաղորդավարին այլեւս նման լուսանկարներ չտարածել, քանի որ կանայք նախանձում են, իսկ տղամարդիկ բերանները բաց հետեւում։

 

 «Ամեն ինչ կատարյալ է այս լուսանկարում», «Ինչ սեքսուալ եք», «Շքեղ աղջիկ։ Գեղեցկուհի։ Սեքսուալ», «Կազմվածքը պարզապես գլուխգործոց է», «Դուք չեք կարող տեղադրել այնպիսի լուսանկարներ։ Վերջ։ Հիմա ապշած նստել նայում ու հիանում եմ», - արձագանքել են օգտատերերը։