Ռուս երգչուհի Նատալյա Իոնովան, ով հանդես է գալիս Գլյուկոզա բեմական անվամբ, կրկին կիսվել է անկեղծ լուսանկարով և արժանացել քննադատությունների: Լուսանկարն ու մեկնաբանությունները հայտնվել են Instagram-ի նրա էջում:

35-ամյա աստղը լուսանկարում պատկերված է սերֆինգի տախտակի վրա լողալիս և կրում է սև լողազգեստ: Գլյուկոզայի սեքսուալ կերպարն ամբողջացրել են արևային ակնոցները: «Սիրում եմ բռնել ճիշտ ալիքը»,- գրել է նա լուսանկարին կից, որը հավաքել է ավելի քան 18 հազար հավանում:

Երկրպագուները մեկնաբանություններում սկսել են քննարկել երգչուհու արտաքին տեսքը: Ոմանք նրան քննադատել են մեծ թվով կիսամերկ լուսանկարներ հրապարակելու համար: «Զզվեցրիր մերկանալովդ», «Լուսանկարը սուպեր է, բայց ձեր հետույքն արդեն չափից շատ է: Ե՞րբ կլինեն նոր երգեր, տեսահոլովակներ»,  «Իսպանական ամոթ»,«Հետույքների սիրահար»,-գրել են նրանք:

Մյուսները, ընդհակառակը, գովել են աստղին՝ «Հիասքանչ Նատաշա», «Հիանալի լուսանկար»,« Վաու, ինչիպիսի գեղեցկություն»,« Հիասքանչ է»,- գրել են երկրպագուները: