Աղջիկն անկեղծ հանդերձանքով լուսանկարվել է հոր դագաղի կողքին և համացանցի օգտատերերի կողմից արժանացել քննադատությունների։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է Reddit-ում, գրում է Lenta.ru-ն:
Ցանցում տեղադրված կադրում օգտատերը, ում անունը չի նշվում, լուսանկարվել է իր ծնողի հուղարկավորության ժամանակ։ Լուսանկարում նա հագած է սև մինի զգեստ՝ խորը դեկոլտեով, որը մերկացնում է ձախ թեւը, մուգ նեյլոնե զուգագուլպաներ և թափանցիկ կրունկներով երկարաճիտ կոշիկներ։ Նկարներից մեկում նա կեցվածք է ընդունել բաց դագաղի ֆոնին՝ կողքի շրջվելով դեպի տեսախցիկը և ցուցադրելով հետույքը:
Օգտատերերը հրապարակման մեկնաբանություններում քննադատել են աղջկա պահվածքը: «Սա ինչ-որ աներևակայելի նարցիսիզմ է», «Զզվելի. մարդիկ ավելի ու ավելի են իջնում։ Սա մարդ չէ, պարզապես աղբաման է։ Ինչու՞ ընդհանրապես նկարվել նման իրավիճակում», « Դու քեզ հիմարի տեղ ես դնում», « Այս հանդերձանքը հուղարկավորության համար բոլորովին անպատշաճ է», «Ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե առողջ ուղեղով որ մեկը կմասնակցեր հուղարկավորությանը նման զգեստով»,- գրել են նրանք։