Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի դուստրն անկեղծ կերպարով է ներկայացել People's Choice Awards մրցանակաբաշխությանը։ Սոցցանցերում հայտնվել են 23-ամյա աղջկա լուսանկարները։
Դերասանուհի, երգչուհի և մոդել Փերիս Ջեքսոնը Լոս Անջելեսում կարմիր գորգի վրա հայտնվել է Andreas Kronthaler X Vivienne Westwood-ի երկար շագանակագույն զգեստով, ցանցավոր զուգագուլպաներով և գունավոր բարձրակրունկ սանդալներով։
Հանդերձանքին համարձակություն է հաղորդել խորը դեկոլտեն ու երկար կտրվածքը, որը մերկացրել է Ջեքսոնի ոտքերը:
Նշենք, որ աղջիկը քննադատությունների է արժանացել զգեստի պատճառով: Այսպիսով, Daily Mail-ի ընթերցողները Ջեքսոնի մասին լուրերի մեկնաբանություններում քննադատել են նրան չափից դուրս անկեղծության և դաջվածքների համար։
«Ինչ սարսափելի զգեստ է», «Ինչու՞ այդքան մերկ», «Անճաշակ», «Ի՞նչ է սա ընդհանրապես», «Փերիս, ոճաբան ընդունիր», «Գեղեցիկ աղջիկ, ով արել է ամեն ինչ դա թաքցնելու համար», «Դաջվածքները փչացնում են ամեն ինչ», - գրել են նրանք։