Հանգուցյալ Մայքլ Ջեքսոնի միակ դուստրը' Փերիսը, ինքնասպանություն էր փորձել կատարել, երբ իմացել էր, որ իր ու իր ավագ եղբոր կենսաբանական հայրերը կարող են տարբեր լինել, հայտնում է Tert.am-ը` հղում տալով Life News-ին:
Հիշեցնենք, որ փոփ արքայի դստեր ինքնասպանության փորձի մասին հաղորդվել էր հունիսի սկզբին: Նա կտրել էր իր երակները ծանր խոսակցությունից մի քանի օր անց:
Ըստ Ջեքսոնների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի' 15-ամյա աղջիկը ամբողջ կյանքում իմացել է, որ իր սիրելի եղբայրը' Փրինս Մայքլ Ջոզեֆ Ջեքսոնը, իր արյունակից հարազատն է, իսկ Մայքլ Ջեքսոնը' իրական հայրը:
Բրիտանացի լրագրողների տեղեկության համաձայն' Փերիսը ցնցող նորությունը շատ ցավագին է տարել և ընկել խոր ընկճախտի մեջ: Ըստ ԶԼՄ-ների' նա երկար ժամանակ չի կարողացել համակերպվել, որ իր ու իր ավագ եղբոր հայրերը տարբեր են:
Ինչպես հայտնում են հոգեբանները, հենց այդ պատճառով էլ նա կարող էր ինքնասպանության դիմել: