59-ամյա հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեեւան պատմել է, որ անցած տարվա հոկտեմբերին մոր ողբերգական մահից հետո խորը դեպրեսիայի մեջ է ընկել։ Կնոջ խոսքերով մայրը նրա համար ամենալավ ընկերն ու ամենամոտ մարդն է եղել։ Գուզեեւան խոստովանել է, որ մի պահ այնպես է վհատվել, որ նույնիսկ փորձել է ինքնասպան լինել։

«Արցունքները խեղդում էին, հոգիս ցավում էր, - անկեղծացել է Լարիսան։ - Իմ եւ մորս կապը միլիոն անգամ ավելի ուժեղ է եղել, քան ուրիշ մարդկանց մոտ է։ Սա մի այլ տիեզերք է։ Ես հիվանդագին եմ սիրել նրան»։

Այս իրավիճակում հաղորդավարուհին մասնագետների կարիք է ունեցել։ Նույնիսկ այս պահին 3 պրոֆեսիոնալ մասնագետ աշխատում է նրա հետ։ Բժիշկները Գուզեեւային խորհուրդ են տվել հիմնովին փոխել կյանքը, անել այն ամենն, ինչ ժամանակին հետաձգել է։ Նա երիտասարդեցման կուրս է անցել, ինչպես անեւ փոխել է վարսերի գույնը՝ դառնալով շիկահեր։ Օրերս «Արի ամուսնանանք» նախագծի հաղորդավարուհին հենց այս քայլով զարմացրել է իր Instagram-ի հետեւորդներին։

 

 

Սակայն, անգամ նման կտրուկ փոփոխությունները ի զորու չեն եղել մեղմել նրա ցավը։ «Ահա մազերս ներկեցի, եւ ի՞նչ։ Միեւնույն է ցավում է։ Զգում եմ, որ այս ցավը չի անցնի եւ ոչ ոք չի կարող օգնել», - խոստովանել է Գուզեեւան։