19-ամյա Փերիս Ջեքսոնն ընտանիքի հետ հանգստանում է Հավայան կղզիներում։ Այս սուրբծննդյան արձակուրդները փոփ արքայի դուստրը որոշել է տաք կլիմայական պայմաններում անցկացնել։ Եղբայրների՝ Փրինսի և Ջոզեֆի հետ նա ուղևորվել է Հավայի։
«Մենք Ձեզ ուրախ Սուրբ ծնունդ ենք մաղթում Ջեքսոնների բանդայից»,- Instagram-ում ընտանեկան լուսանկարը մակագրել է Փերիսը։
Այնուհետև համացանցում հայտնվել են Փերիսի՝ լողազգեստով լուսանկարները, որոնք բուռն քննարկման առարկա են դարձել։ Մինչ վերջերս նրա լուսանկարների տակ գրում էին, որ նա չափազանց շատ է նիհարել, իսկ հիմա քննադատում են գիրանալու համար։ Դա Փերիսին ամենևին չի հուզել, նա հաճույքով արևայրուք է ընդունել Calvin Klein-ի բիկինիով՝ ցուցադրելով գունավոր դաջվածքներն ու ժպտալով լուսանկարիչներին։