Ուկրաինացի երգչուհի Սոֆյա Ռոտարուի` Վորոնեժում ունեցած համերգը քննարկման առարկա է դարձել համացանցում: Սակայն, բամբասանքի թեմա է դարձել ոչ թե երգչուհու 9 միլիոն ռուբլի հոնորարը, այլ նրա արտաքին տեսքը:
Բանն այն է, որ համացանցի օգտատերերին դուր չի եկել, որ 73-ամյա երգչուհին գիրացել է: Նրանք նշել են, որ նույնիսկ հանդերձանքը չի օգնել թաքցնել Ռոտարուի ավելորդ քաշը: Երգչուհու երկրպագուները կարծում են, որ նոր կերպարը անհաջող է, իսկ քննադատները պնդում են՝ այն սարսափեցնող է:
Նման փոփոխությունների պատճառը կորոնավիրուսային համաճարակի պատճառով ինքնամեկուսացումն է, կարծում է «Собеседник»-ը: Բանն այն է, որ հարազատները երգչուհուն համոզել են սահմանափակել շփումները, քանի որ նա գտնվում է ռիսկային խմբում: Բացի դա, աստղին երկար տարիներ անհանգստացնում են բրոնխների հետ կապված խնդիրները: Արդյունքում, Ռոտարուն երկար ժամանակ անցկացրել է Կիևի արվարձանային տանը: