Լոնդոնյան Վիկտորի եւ Ալերտայի թանգարանում բացվել է դիվաներին նվիրված ցուցահանդես։ Ցուցանմուշների թվում են մեր ժամանակի ամենավառ կանանց տասնյակ շքեղ հանդերձանքները: Շերի եւ Թինա Թերների բեմական զգեստներից մինչեւ Մերլինի խորհրդանշական լուքն ու Վիվիեն Վեստվուդի զգեստը, որը Ադելը կրել է բրիտանական Vogue-ի շապիկին 2021 թվականին։ Սակայն ցուցահանդեսում իրենց ուրույն տեղն ունեն երգչուհի Ռիհաննայի հանդերձանքները։ Բայց ոչ այն պատճառով, որ կազմակերպիչները նման քայլով ցանկացել են մնացածից առանձնացնել կամ ընդգծել նրա առանձնահատուկ նշանակությունը։ Բանն այն է, որ Ռիրին, ով պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ, մեկ պայման է դրել թանգարանի ղեկավարության առջեւ՝ իր հանդերձանքները չպետք է ընկնեն ոչ լուսանկարիչների, ոչ էլ սիրողական ոսպնյակների մեջ։ Եվ առավել եւս, դրանք չպետք է ֆիքսվեն հեռախոսի տեսախցիկներով։
Բացի՝ «սա երգչուհու խնդրանքն է» այլ պարզաբանում չի տրվել։ Այս զգեստները տեղ են գտել այստեղ, քանի որ նա արդեն նկարվել է դրանցով տարբեր ձեւերով, - նշել են թանգարանի աշխատակիցները։
Ցուցահանդեսի այցելուները կկարողանան տեսնել, բայց չեն կարող լուսանկարել Հռոմի պապի կեպարից ոգեշնչված զգեստը, որը Ռիհաննան հագել էր 2018 թվականին Նյու Յորքի Met Gala-յին, եւ մերկ զգեստը, որը նա կրել է 2014 թվականին՝ Ամերիկայի նորաձեւության դիզայներների խորհրդի մրցանակաբաշխության ժամանակ։ Այն զարդարված է ավելի քան 200,000 Swarovski բյուրեղներով։ Ցուցադրված են նաեւ երգչուհու 2023 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության թափանցիկ զգեստը, 2021 թվականի Met Gala-յի ժամանակ նրա կրած Balenciaga սեւ բաճկոնը, ինչպես նաեւ 2016 թվականի համաշխարհային շրջագայության մոխրագույն ու սպիտակ հանդերձանքը։ Այս ամենի համար թանգարանի հյուրերին առաջարկում են մեկ տոմսի համար վճարել 20 ֆունտ: