Ամերիկացի երգչուհի Ռիհաննան բաժանորդների հետ կիսվել է իր նոր՝ Savage x Fenty ներքնազգեստի հավաքածուի պրոմո կադրերով։ Համապատասխան նկարները հայտնվել են երգչուհու անձնական բլոգում։
Նորաձևության ցուցադրության նախօրեին Ռիհաննան մի քանի լուսանկար է հրապարակել իր անձնական բլոգում, որոնցում անձամբ փորձել է Savage x Fenty հավաքածուի վերջին ներքնազգեստը։ Նկարներից մեկում 34-ամյա երգչուհին կեցվածք է ընդունում ցանցավոր մեջքով սև բոդիով, իսկ մյուսում՝ կրում է սև ժանյակավոր կոմպլեկտ և կապիչներով գուլպաներ։ Մի քանի ժամում Ռիհաննայի գրառումը հավաքել է ավելի քան վեց միլիոն հավանում և մոտ 35 000 խանդավառ մեկնաբանություն:
«Անհամբեր սպասում եմ 4-րդ թողարկմանը, որպեսզի բոլորդ կարողանաք ձեռք բերել այս իրերը ձեզ համար», - մակագրել է Ռիհաննան լուսանկարների շարքը:
Նրա խոսքով՝ Savage x Fenty նոր հավաքածուն կներկայացվի XS-ից մինչև XXXXL չափսերի լայն տեսականիով, որպեսզի յուրաքանչյուր կին կարողանա գտնել իր համար ինչ-որ բան։