Քիմ Քարդաշյանը գիտի, թե ինչպես մարդկանց ուշադրությունը սեւեռի իր արտադրանքի վրա. Skims ապրանքանիշի հիմնադիրն ինքն է գովազդում այդ ապրանքանիշի ներքնազգեստը։ Այս անգամ Քանյե Ուեսթի կինը սեւ բոդի է կրել, որն ընդգծել է նրա գայթակղիչ կազմվածքը։
Instagram-ի իր էջում աստղը միանգամից մի քանի լուսանկար է հրապարակել։ Դրանցից մեկում երեւում է, թե ինչպես է Քիմը ձեռքերի վրա ակրոբատիկ հնարք կատարում (ստոյկա):
Աստղի ճկունությունը զարմացրել է երկրպագուներին։ «Քիմ, դու ցնցող ես»,»Պաշտում եմ այդ բոդին», «Վաու, ինչ սպորտային ես», «Պաշտում եմ քեզ, Քիմ», - գրել են հետեւորդները: