Ամերիկացի փոփ երգչուհի և ձեռներեց Ռիհաննան Savage X Fenty իր ապրանքանիշի գնորդներին խնդրել է տանը նկարահանվել ներքնազգեստով և դառնալ նոր գովազդային արշավի համար մոդելներ: Մրցույթի մասին տեղեկատվությունը հայտնվել է ապրանքանիշի Instagram-ի էջում:
Հայտնի է, որ կորոնավիրուսի պատճառով մեկուսացած Ռիհաննան ի վիճակի չի եղել կազմակերպել ամառային նոր հավաքածուի նկարահանումները: Այդ պատճառով ապրանքանիշը հանդես է եկել մրցույթի գաղափարով, որի արդյունքում սովորական կանայք կարող են դառնալ նոր արշավի մի մասը:
Նախագծին մասնակցելու համար նրանց առաջարկվել է լուսանկարվել Savage X Fenty-ի ցանկացած ներանազգեստով, այնուհետև նկարները տեղադրել սոցիալական ցանցերում: Ապրանքանիշը խոստացել է հրապարակել լավագույն կադրերը իր օգտահաշիվներում: