Ռուս հայտնի մոդել Իրինա Շեյքը ապացուցել է, որ ընդունակ է բացարձակապես ամեն ինչի: 35-ամյա աստղը Ինստագրամի իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում ցույց է տվել, թե ինչով է դուրս եկել պոդիումի վրա:

Կադրերում մոդելը կանգնած է հանդերձարանի հայելու դիմաց և բոլոր կողմերից ցուցադրում է իր անսովոր հանդերձանքը, որը դժվար թե կարելի է համարել հագուստ:
 
Ֆոտոշարքը լայն արձագանք է ստացել համացանցում և արժանացել ավելի քան կես միլիոն հավանումի: