Օրեր առաջ մոդել Իրինա Շեյքի հրավերով Ռուսաստանից Նյու Յորք էին ժամանել նրա հարազատները՝ մայրը, մեծ քույրը՝ երեխաների հետ։ Այս օրերին իր ողջ ազատ ժամանակը Իրինան տրամադրում է ընտանիքին։
Անցած կիրակի պապարացիները Շեյքին ընտանիքի հետ լուսանկարել են Նյու Յորքի շուկաներից մեկում՝ տոնական սեղանի համար գնումներ կատարելիս։
Իրինան կրել է սպորտային հարմարավետ զգեստ՝ դեղին բլուզ, կարճ ջինսե կիսաշրջազգեստ, սպիտակ սպորտային կոշիկներ։
Նշենք, որ վերջերս Իրինա Շեյքը դարձել է հանրահայտ Marc Jacobs Beauty բրենդի դեմքը։