
Ամերիկահայ հեռուստատեսային շոումեն և գործարար Ռոբ Քարդաշյանը (Ռոբերտ Արթուր «Ռոբ» Քարդաշյան) իր թվիթերյան էջում հրապարակել է դստեր՝ Դրիմի հետ իր լուսանկարն ու շնորհավորել փոքրիկի մեկամյա հոբելյանը:
«Սիրում եմ քեզ փոքրիկս, շնորհավոր», - գրել է Ռոբն ու մի քանի լուսանկար հրապարակել, որոնցից կարելի է ենթադրել, որ նա դստերը խաղալիք ավտոմեքենա է նվիրել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ փոքրիկի տարեդարձը շնորհավորել էր նրա հորաքույրը՝ Քիմ Քարդաշյանը:
Ռոբի և Բլեք Չայնայի դուստրը լույս աշխարհ է եկել 2016-ի նոյեմբերի 10-ին: