Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը դստեր՝ Ալլա Վիկտորիայի տարեդարձի արարողության համար ծախսել է ավելի քան 1 մլն ռուբլի, գրում է kp.ru-ն:
Աղբյուրը նշում է, որ 6-ամյա աղջնակին շնորհավորելու էին եկել երգչուհիներ Ալլա Պուգաչովան, Ժասմինը, պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան, հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը, երգիչներ Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, Իգոր Նիկոլաևը և այլք: