Ամերիկացի Ջելանի Մարաժը, որը ռեփեր Նիքի Մինաժի եղբայրն է, մեղավոր է ճանաչվել իր 11-ամյա խորթ դստեր բռնաբարության մեջ եւ դատարատվել 25 տարվա ազատազրկման։

Джелани Мараж

Page Six-ի հաղորդմամբ՝ դեռ 2 տարի առաջ դատախազները դատարանի քննությանն էին ուղարկել Ջելանի Մարաժի գործը։ 2017թ.-ին նրա խորթ դուստրը հայտարարել է, որ բազմաթիվ անգամներ դարձել է խորթ հոր սեքսուալ ոտնձգությունների զոհը։ Նա հավելել էր, որ տղամարդն իրեն առաջին անգամ բռնաբարել է 11 տարեկանում։ Դատախազներն ապացույցներ էին գտել սկանդալային գործի վերաբերյալ, որոնք վկայում են դպրոցահասակ աղջկա խոսքերի ճշմարտացիության մասին։

Նիքի Մինժը դատարան չի գնացել՝ մասնակցելու ավագ եղբոր վերաբերյալ դատավճռի հրապարակմանը։ Նրա փաստաբանը դատարանի դահլիճում կարդացել է նրա նամակը, որը գրվել է 2016թ.-ին՝ հարազատի վերաբերյալ դատավճիռը մեղմացնելու փորձով։ Այդ նամակում Նիքին Ջելանիին անվանել էր «ամենահամբերատար, մեղմ, անկեղծ եւ անձնազոհ մարդը, որին ճանաչում է»։ Սակայն դա նրան չի օգնել։