Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ռուսաստանի ժողովրդական արտիստն ու նրա կինը երկու անգամ ծնողներ են դարձել։ Դուստրը՝ Էթելը, որը լույս աշխարհ է եկել նախորդ տարվա փետրվարի 26-ին, 56-ամյա Իրինայի առաջին, երկար սպասված երեխան է։ Երջանիկ հայրը վերջերս հայտնել է նաեւ նրա քույրիկի՝ Կլարայի լույս աշխարհ գալու մասին, որին անվանել են ի պատիվ նրա մոր։
Պարզվում է՝ աստղային զույգը ստիպված է եղել լուրջ գումար ծախսել փոխնակ մոր ծառայությունները վճարելու համար։ Ըստ փորձագետների գնահատականների՝ երեխային կրելու եւ լույս աշխարհ բերելու համար կնոջ հոնորարը կազմում է մոտավորապես 950 հազար ռուբլի։ Բացի այդ՝ վճարում են նրա սնունդի համար՝ ամսվա ընթացքում մոտավորապես 20 հազար ռուբլի, բժշկական հետազոտության ծախսերը եւ այլ անհրաժեշտ պրոցեդուարներ, ինչը կազմում է եւս 250 հազար ռուբլի։ Հարկավոր է գումարել նաեւ վճարովի ծննդի ծառայությունը, ինչի արդյունքում ընդհանուր գումարը հասնում է 1,5-2 մլն ռուբլու, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Բոլոր պահանջները, որոնք առաջադրվում են այլ երեխայի կրող կնոջը, ներկայացված են առողջապահության նախարարության հրամանում։ Տարիքը՝ 25-35 տարեկան, անալիզների լավ պատասխաններ եւ առողջության ցուցանիշներ։ Արտաքինը, բնավորությունը եւ կրթվածության մակարդակը նշանակություն չունեն, քանի որ ժառանգաբար փոխնակ մորից երեխային ոչինչ չի փոխանցվում։ Ի դեպ, ապագա ծնողների մոտավորապես կեսը չի ծանոթանում փոխնակ մայրերի հետ։ Բացառված չէ, որ այդպես են վարվել նաեւ Վիտորգան ամուսինները։