Չինաստանում բնակվող տարեց կինը զարմացրել է մարդկանց իր արտաքինով, գրում է Asia One-ը։ Նա 60 տարեկան է, բայց անծանոթները կարծում են, որ նա հազիվ քսանն անց լինի։

Բաո Սյաոլինն իրեն անվանում է «չծերացող տատիկ»։ Կինը ասում է, որ իր տարիքից ավելի երիտասարդ տեսք ունի ֆիթնես մարզումների շնորհիվ, որից սկսել է կախվածություն ունենալ 38 տարեկանից։ Չինուհին հիշում է, որ այն ժամանակ ապրում էր ավելորդ քաշով և չէր կարողանում հագնել իր հագուստը։

«Իմ գոտկատեղը 27 դյույմ էր, երբ ես 20 էի, իսկ հիմա 25 դյույմ է», - պարծեցել է նա իր ձեռքբերումներով:

Բացի ամենօրյա մարզումներից, Բաոն արթնանում է առավոտյան ժամը յոթին և ուշադիր հետևում է իր սննդակարգին։ Կինը հաջողությամբ է հանձնել նաև աերոբիկայի հրահանգչի քննությունը և այժմ դասեր է անցկացնում բոլորի համար։

«Ֆիթնեսով զբաղվելու 20 տարվա ընթացքում իմ ամենամեծ դասն այն է, որ վարժությունը բերում է վստահություն, առողջություն և երիտասարդական մտածողություն», - հավելել է Բաոն: