Լեդի Գագան հայտարարել է երիտասարդների ոգեշնչող կարճ պատմություններով «Բարության ալիք» (Channel Kindness) նոր անթոլոգիայի թողարկվելու մասին, հաղորդում է NME-ն:

Картинки по запросу

Այն պատմությունների ժողովածու է. երիտասարդ գրողի մասին, ով զգացել է իր հանդեպ սիրո ուժը դպրոցում իրեն հալածելուց հետո, հոգեկան առողջության մասին կարծրատիպերի դեմ պայքարի շարժման նախաձեռնողի եւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ պատանու համար անվտանգ տարածք ստեղծողի մասին:

Ենթադրվում է, որ գիրքը լույս կտեսնի սեպտեմբերի 22-ին, ինչի նախնական պատվերն արդեն բացվել է:

Երգչուհին ինքը նախագիծն անվանել է «ամենօրյա բարի գործերի մարմնավորում, որոնք ոգեւորում եւ հույս են ներշնչում»։

 

«Եթե այդ պատմությունները որեւէ մեկին դրդեն գոնե մեկ լավ արարքի, մեր առաքելությունը կկատարվի», — հավելել է Լեդի Գագան: