Երգչուհի Լեդի Գագան խոսել է այն ծանր հոգեվիճակի մասին, որը նա վերապրել է 19 տարեկանում տեղի ունեցած մի շարք բռնաբարությունների արդյունքում: Այս մասին հայտնի է դարձել Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցի ժամանակ՝ գրում է The Independent-ը:

 

Մասնավորապես, երգիչը քննարկել է հետսթրեսային խանգարումը (PTSD), որով նա տառապել է մի քանի տարի: «Ինձ բռնաբարել էին մի քանի անգամ, երբ 19 տարեկան էի (…) և երկար ժամանակ ոչինչ չէի ձեռնարկում այդ աթրեսի հետ», – ասել է Լեդի Գագան: Նա շեշտել է, որ ինքը տառապել է PTSD- ով շրջագայությունների ժամանակ, երբ ինքը արդեն հայտնի էր դարձել:

Երգչուհին չի նշել, թե ով է բռնաբարել իրեն՝ նշելով, որ նա ծանոթ անձնավորություն է:

 

The Independent-ը նշում է, որ Լեդի Գագան նախկինում դադարեցրել է աշխատանքը երաժիշտ Ար Քելիի հետ: Պատճառը մեղադրանքներն ու ձերբակալություններն էին. նա կասկածվում էր կանանց նկատմամբ սեռական հանցագործությունների մի քանի դեպքերի մեջ: