2021 թվականին էկրան կբարձրանա ռեժիսոր Ռիդլի Սքոթի («Գլադիատոր») քրեական դրաման, որի գլխավոր դերում հանդես կգա Լեդի Գագան։ Ֆիլմը, որը դեռ անուն չունի, փոփ աստղի համար երկրորդ փորձն է լինելու կինոյում։ 2018թ․-ին «Աստղը ծնվեց» երաժշտական մելոդրամայում նրա աշխատանքն արժանացել է հանրության եւ քննադատների բարձր գնահատականին, բայց հիմա Լեդի Գագան ստիպված կլինի սուզվել ոչ թե շոու-բիզնեսի աշխարհում, այլ մոդելային բիզնեսում:
Ֆիլմը պատմում է 1995 թվականին հայտնի կուտյուրյե Մաուրիցիո Գուչիի սպանության պատմությունը։ Դիզայներին սպանել է մարդասպանը, որին վարձել է նրա նախկին կինը՝ Պատրիցիա Ռեջանին։ Այդպես նա վրեժխնդիր է լինում նախկին ամուսնուց, երբ դիղայները կրկին պատրաստվում էր ամուսնանալ։ Նենգ կինը դատապարտվել է 29 տարվա ազատազրկման։ Բողոքարկումից հետո ժամկետը կրճատվել է երեք տարով։ Պատրիցիայի կերպարը կխաղա փոփ-աստղը։
Ամենայն հավանականությամբ, սկսնակ դերասանուհին ստիպված կլինի մրցել վարպետներ Ռոբերտ Դենիրոյի, Ալ Պաչինոյի եւ Ջարեդ Լետոյի հետ, որոնց հետ բանակցությունները MGM ստուդիայի պրոդյուսերների հետ, մոտ են ավարտին: Նկարահանումները կսկսվեն այն բանից հետո, երբ Ռիդլի Սքոթը կավարտի Մեթ Դեյմոնի եւ Բեն Աֆլեքի հետ «The Last Duel» պատմական թրիլլերում աշխատանքը (պրեմիերան նշանակված է 2021 թվականի հունվարի 6-ին):