MTV ալիքը ներկայացրել է MTV Video Music Awards ամենամյա մրցանակի անվանակարգերի հավակնորդներին, որի հանձնումը տեղի կունենա օգոստոսի 30-ին՝ Նյու Յորքում: Ամենամեծ թվով մրցանակներին հավակնում են Լեդի Գագան եւ Արիանա Գրանդեն։ «Rain On Me»-ի կատարողների համատեղ աշխատանքը նրանց կարող է բերել յոթ արձանիկ, բացի այդ, Գագան ներկայացված է «Տարվա արտիստ» եւ «Կարանտինի լավագույն կատարում» անվանակարգերում, իսկ Գրանդեն ներառվել է եւս երկու անվանակարգում՝ «Stuck with U» տեսահոլովակի համար՝ «Լավագույն կոլաբորացիա (Ջասթին Բիբերի հետ) եւ «Տնային պայմաններում նկարահանված լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում:

Բիլլի Այլիշն ու The Weeknd-ը ներկայացվել են վեց անվանակարգերում, այդ թվում՝ լավագույն տեսահոլովակ (everything I wanted եւ Blinding Lights)։ Այս տարի կազմակերպիչները որոշել են ներկայացնել նոր կատեգորիաներ՝ Best Music Video From Home («լավագույն տեսահոլովակ, ձայնագրված տանը») եւ Best Quarantine Performance («լավագույն կատարում կարանտինում») ։