Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան համարձակ հանդերձանքով նկարահանվել է Deadline ամսագրի շապիկի համար եւ հուզել երկրպագուներին: Համապատասխան լուսանկարները հայտնվել են արտիստուհու Instagram-յան էջում։
Սոցիալական ցանցում տեղադրված կադրում 35-ամյա աստղը կրում է մուգ մոխրագույն երկար բաճկոն եւ բարձրակրունկ երկարաճիտներ։ Ընդ որում, երեւում է, որ Գագայի վրա բացակայում է ներքնազգեստը։ Նրա դեմքին նյուդային երանգներով դիմահարդարում է արվել, իսկ կերպարն ամբողջացրել են փոքր ականջօղերով։
Երկրպագուները գնահատել են երգչուհու արտաքին տեսքը․ «Իդեալական», «գրողը տանի, դու ցնցող ես», «իմ ֆոտոժապավենը կպայթի, եթե դու կանգ չառնես», «անհավանական ես թվում», — գրել են նրանք։