Հոլիվուդյան աստղ Դեմի Մուրը զարմանալի ֆոտոշարքում է նկարահանվել գլամուրային Harper’s Bazaar ամսագրի համար: 56-ամյա դերասանուհին, երեք մեծահասակ դուստրերի մայրը, ցնցող տեսք ունի երեկոյան տպավորիչ զգեստներով: Իսկ ամսագրի շապիկի համար ընտրվել է լուսանկարը, որտեղ Բրյուս Ուիլիսի և Էշթոն Քաթչերի նախկին կինը ներկայացել է ամբողջովին մերկ: Նա կրում է Lynn-ի հսկայական վառ վարդագույն գլխարկ և Van Cleef & Arpels-ի ադամանդե ապարանջան:
Դեմին արդեն մերկ կեցվածք է ընդունել Vanity Fair ամսագրի շապիկի համար 1991-ին՝ երկրորդ հղիության վերջին ամիսներին: