Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Գվեն Ստեֆանին լուսանկարվել է LuisaViaroma ամսագրի շապիկի համար։ Լուսանկարները հայտնվել են հրապարակման՝ սոցիալական ցանցերի օգտահաշիվներում։ 52-ամյա Գվեն Ստեֆանին նկարահանվել է LuisaViaroma Magazine ամսագրի սեպտեմբերյան համարի համար։
Հարցազրույցներից մեկում Գվեն Ստեֆանին խոսել է գեղեցկության իր սեփական ապրանքանիշի՝ GXVE-ի թողարկման մասին։ «Դիմահարդարումն այն է, ինչ ես անում եմ ամբողջ կյանքում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ցանկանում է մարդկանց հետ կիսվել ինքնավստահության զգացումով, որը ունենում է շպարվելիս։
Ապրանքանիշի պաշտոնական կայքում ներկայացված են վեգան ապրանքներ, որոնք չեն պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սուլֆատներ և սինթետիկ բույրեր։ Ինչ վերաբերում է փաթեթավորմանը, ապա դրանք պատրաստված են վերամշակված պլաստիկից, ապակուց և ստվարաթղթից։ 2003 թվականին Գվեն Ստեֆանին թողարկեց L.A.M.B. հագուստի ապրանքանիշը։