Մինչ անբարյացկամները Խոդչենկովային քննադատում են իբրեւ չափազանց նիհար լինելու համար, դերասանուհին չի ամաչում մարմինը ցուցադրել հանրությանը։ Սվետլանայի հերթական անկեղծ լուսանկարը հայտնվել է ամսագրի շապիկին։ Լուսանկարում նա միայն սեւ կիսավարտիք է կրում եւ Bulgari-ի խոշոր զարդեր։ Սվետլանան կուրծքը ծածկել է ձեռքերով։ «Դա շատ կրքոտ ֆոտոշարք էր»,- խոստովանել է նա։
Խոդչենկովայի հետեւորդների մեծ մասը հիացել է լուսանկարներով՝ խոստանալով անպայման գնել ամսագիրը։ Ընդ որում, նրանց մի մասը նշել է, որ լուսանկարում Սվետլանան նման չէ իրեն։ Ավելի ուշ Խոդչենկովան կադրեր է հրապարակել նաեւ ետնաբեմից՝ խոստովանելով, որ կարոտում է ջերմությունն ու արեւը։ «Ամռանն էր... Երբ ամառը դեռ ամառ էր»,- լուսանկարները մակագրել է նա։
Հայտնի չէ՝ ինչպես է Խոդչենկովայի ընկերը՝ գործարար Գեորգի Պետրիշինը վերաբերվում այսպիսի աշխատանքների։ Նա, ընդ որում, ինչպես եւ իր ընտրյալը, դժկամությամբ է կիսվում անձնական կյանքի մանրամասներով՝ նախընտրելով սահմանափակվել ընդհանուր արտահայտություններով։ «Նա հումորի հրաշալի զգացում ունի, իսկ ես տղամարդկանց առանց հումորի զգացման չեմ ընդունում։ Ինձ համար նաեւ կարեւոր է, որ տղամարդը կարողանա պատասխանատվություն ստանձնել»,- պատմել է Սվետլանան։
Հիշեցնենք՝ Խոդչենկովան եւ Պետրիշինը հանդիպել են ավելի քան հինգ տարի, իսկ 2015թ.-ի մայիսին Գեորգին նրան առաջարկություն է արել։ Սակայն կես տարի անց զույգը բաժանվեց։ Աղբյուրները պնդում են, որ Գեորգիից երկար ժամանակ է պահանջվել՝ սիրելիի բարեհաճությունը վերադարձնելու համար։ Թեեւ դերասանուհին եւ գործարարն այժմ միասին են, Սվետլանան ձգտում է չշտապեցնել իրադարձությունները։ «Սվետան լրջորեն է մոտենում կյանքի ուղեկցի ընտրությանը։ Նա ինքնաբավ է, ոճային, նրա կողքին վստահ ու սիրող տղամարդ է հարկավոր»,- պատմել են դերասանուհու ընկերները։