54-ամյա իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին լողազգեստով նկարահանվել Է Vanity Fair Italia շաբաթահանդեսի շապիկի համար: Շապիկի լուսանկարը հրապարակված Է հրատարակության պաշտոնական Instagram-օգտահաշվում:
Լուսանկարում Բելուչին սպիտակ լողազգեստով պառկած Է ջրի մեջ: «Երիտասարդության շրջանում մենք աշխարհը սև ու սպիտակ գույներով ենք տեսնում, մենք դառնում ենք կոնֆորմիստներ և մեզ կարդացած դասախոսությունների զոհեր, քանի դեռ ինքներս չենք հասկանում, թե ինչն Է մեզ համար իրապես կարեւորը: Ով կարոտախտ չունի անցյալի նկատմամբ, վախ չունի նաև ապագայի հանդեպ: Գեղեցկուհի Բելուչին սիրում Է կյանքում փոխել ամեն ինչ, նույնիսկ տղամարդկանց»,- ասված Է լուսանկարին կից գրության մեջ:
Համարը վաճառքում կստացվի օգոստոսի 28-ին: Vanity Fair Italia-ի համար Բելուչին առաջին անգամ լուսանկարվել Էր 16 տարի առաջ: