Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը Pop նորաձևության հանդեսի շապիկի համար լուսանկարվել է հոլանի կրծքով: Լուսանկարը հրապարակված է հրատարակության պաշտոնական Instagram-օգտահաշվում:
Լուսանկարում Բելլա Հադիդը կեցվածք է ընդունել կաշվե կուրտկայով՝ Bottega Veneta իտալական բրենդի շղթայով: Այն կոճկված է այնպես, որ սուպերմոդելի կուրծքը գործնականում ամբողջովին մերկ է: Լուսանկարի հեղինակը դարձել է ֆեշն-լուսանկարիչ Հյուգո Քոմթեն, իսկ որպես ոճաբան հանդես է եկել Վանեսա Ռեյդը:
Հադիդի երկրպագուները հիացել են մոդելի նոր լուսանկարով: «Աստված իմ, նա պարզապես իդեալական է»,- հիացել է մեկնաբաններից մեկը: «Դու բառացիորեն ամենագեղեցիկ կինն ես աշխարհում»,- գովաբանել է մյուս բաժանորդուհին: «Ցնցող թիմի ցնցող աշխատանք»,- նշել է մեկ այլ երկրպագու:
Բելլա Հադիդն ամերիկացի մոդել է, նա իր կարիերան սկսել է 2014 թվականին: Տարբեր ժամանակներում նա համագործակցել է Dior-ի, Nike-ի, Calvin Klein-ի հետ, տասնյակ անգամ բարձրացել է պոդիում, առաջին անգամ մասնակցել է Victoria’s Secret-ի ցուցադրությանը և Models.com. պորտալի վարկածով ճանաչվել է տարվա մոդել: