Սուպերմոդել Բելլա Հադիդը, ով ավելի վաղ ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը, հանդես է եկել նոր ֆոտոշարքով: 

 

Ինստագրամում հրապարակված լուսանկարներում 23-ամյա մոդելը մերկ մարմնի վրա կրում է ճերմակ շապիկ: Կադրում Բելլան սպիտակ տաբատով է, նրա մազերը կիպ կապված են, իսկ կերպարն ամբողջացրել է խոշոր ականջօղերը:

Աշխարհի ամենագեղեցիկ կինը ֆոտոշարքին կից որևէ մեկնաբանություն չի թողել:

Լուսանկարներն ունեն ավելի քան 1 միլիոն հավանում և հազարավոր մեկնաբանություններ` երկրպագուներից: