Սուպերմոդել Ջիջի Հադիդը ձերբակալվել է մարիխուանա պահելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Հուլիսի 10-ին 27-ամյա Ջիջի Հադիդը մասնավոր ինքնաթիռով ԱՄՆ-ից թռել է Կայմանյան կղզիներ։ Օուեն Ռոբերթսի միջազգային օդանավակայանի մաքսատանը սկանավորել են մոդելի ուղեբեռը եւ դրա մեջ հայտնաբերել մարիխուանայի փոքր քանակություն։ Հադիդը եւ նրա ուղեկցորդը ձերբակալվել են թմրանյութերի ներմուծման մեղադրանքով ու տեղափոխվել Կայմանյան կղզիների թագավորական կալանավայր։ Այնտեղ մոդելը գրավ է ներկայացրել 1000 դոլարի չափով, որից հետո նա ազատ է արձակվել՝ մինչ դատավարությունը։
2023 թվականի մարտին Ջիջի Հադիդը հարցազրույց է տվել Sunday Times-ին, որտեղ ինքն իրեն անվանել է «արտոնյալ շրջապատի երեխա»։
«Տեխնիկապես ես արտոնյալ երեխա եմ։ Ծնողներս շատ աղքատ էին, բայց ես միշտ գիտակցում էի, որ արտոնություններ ունեմ։ Ծնողներս ինձ ասում էին. «Եթե դու ունես հաջողակ ծնողներ, դա չի նշանակում, որ դու չպետք է աշխատանքի գնաս ու լինես այնքան աշխատասեր, որքան կարող ես»,- կիսվել է մոդելը։