Ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդը մերկ լուսանկարվել է Vogue Russia ամսագրի փետրվարյան համարի համար։ Նկարահանումների կադրերը հրապարակվել են Instagram սոցցանցի մոդելի ֆան էջերում։ Ջիջին մի քանի սեւ ու սպիտակ նկարներում կերպարանք է ընդունել թոփլես։
Նա կանգնած է սպիտակ ֆոնին, ձեռքերով ծածկել է կուրծքը։ Ընդ որում, մոդելի վրա միայն մեկ աքսեսուար է՝ մազերի մեծ սեյ ժապավեն։ Այլ կադրերում մոդելի դեմքին պատկերներ են, նա կրում է Blumarine-ի բրդյա տոպ, առանց ներքնազգեստի է։
Նկարահանումների հեղինակը լուսանկարիչ Զոյի Գրոսմանն է, որն աշխատել է Իրինա Շեյքի, Սքարլեթ Յոհանսոնի եւ Բելլա Հադիդի հետ: