Ամերիկացի սուպերմոդել 24-ամյա Ջիջի Հադիդը լուսանկարվել է ամանորյա օրացույցի շապիկի համար նախատեսված համարձակ ֆոտոշարքում։  Հագուստից նա կրում է միայն կաշվե գլխարկ եւ ջինս: Աստղի նախաբազկի թեւին պատկերված է «2020» գրությունը։

Ջիջի Հադիդն Instagram-ում կիսվել է լուսանկարներով եւ հետեւորդներին շնորհավորել Ամանորի կապակցությամբ: «Ձեզ բոլորիդ մաղթում եմ լույսի, ուրախության, ոգեշնչման, արկածների ու առողջության տարի»,- գրել է սուպերմոդելը։

 

Ջիջի Հադիդին հետեւում է ավելի քան 51 մլն մարդ եւ լուսանկարն արագ հավաքել է ավելի քան 1,2 մլն լայք։